Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ. ԶԼՄ-ներ | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի։

Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են պետական ծառայողներ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Նշենք, որ Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից: «Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի»,- նշել էր երկրի ԱԳՆ-ն:

Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական կայքում հայտնել էր, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարված է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ բռնվել և օդային ճանապարհով դուրս է բերվել երկրից։

Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ թիրախներից մեկը Վենեսուելայում/REUTERS

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն