Ուկրաինան ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները զորք տեղակայեն Ուկրաինայում, ապա դրանք ռուսական զինուժի համար լեգիտիմ թիրախ կլինեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն