ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը կքննարկի Վենեսուելային առնչվող ԱՄՆ-ի գործողությունները:

ԱՄՆ-ն երեկ հարվածներ էր հասցրել Վենեսուելային, նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը դուրս են բերվել երկրից և Նյու Յորքում են, որտեղ նրանց մեղադրանք է ներկայացվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սա «վտանգավոր նախադեպ» է ստեղծում:

Կոլումբիան, որին աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը, դիմել է 15 անդամից բաղկացած խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով, հայտնել են դիվանագետները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերին և նոյեմբերին երկու նիստ է անցկացրել՝ կապված Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև լարվածության սրման հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը կառավարելու Է Վենեսուելան «այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել իրականացնել անվտանգ, պատշաճ և ողջամիտ անցումային շրջան»: Պարզ չէ, թե ինչպես է Թրամփը նախատեսում վերահսկողություն իրականացնել Վենեսուելայի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն