shantnews.am Հնդկաստանը խորապես մտահոգված է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներով և կոչ է անում խնդիրների խաղաղ կարգավորման, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վենեսուելայում վերջին իրադարձությունները խորապես մտահոգիչ են։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», -ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ Հնդկաստանը վերահաստատում է իր աջակցությունը Վենեսուելայի ժողովրդի բարեկեցությանը և անվտանգությանը։
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով՝ ապահովելով խաղաղություն և կայունություն տարածաշրջանում», – հավելել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում է սկսել Վենեսուելայի վրա, և որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերվել են և դուրս բերվել երկրից։
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինվորներ և քաղաքացիական անձինք։