Թրամփը զգուշացնում է՝ Վենեսուելայի կառավարիչները «կհամագործակցեն» կամ «շատ մեծ գին կվճարեն» | azatutyun.am

azatutyun.am։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգներում բանտարկությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարավամերիկյան այդ երկրի ավտորիտար կառավարիչները «շատ մեծ գին կվճարեն», եթե «չհամագործակցեն» Վաշինգտոնի հետ:

Երեկ Atlantic պարբերականում հրապարակված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ «եթե նա չանի այն, ինչ ճիշտ է, շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն»:

Ռոդրիգեսը, որը մինչ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Վենեսուելայի փոխնախագահն էր, Մադուրոյին անվանել էր «միակ նախագահ», Միացյալ Նահանգների գործողությունը որակել ՄԱԿ-ի Կանոնադրության ոտնահարում և վստահեցրել.- «Մենք երբեք այլևս ստրուկներ չենք լինելու»:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում Վենեսուելայում ռազմական գործողության երկրորդ ալիք իրականացնելու պատրաստակամության մասին Թրամփի ակնարկից հետո Ռոդրիգեսն ավելի հաշտվողական էր՝ այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցում գրելով, թե Կարակասը Վաշինգտոնի հետ «հավասարակշռված և հարգալից» հարաբերությունների կողմնակից է:

«Մենք հրավեր ենք հղում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ միասին աշխատելու համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության օրակարգի վրա»,- գրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն