Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում և Գազայում | armenpress.am

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում և Գազայի հատվածում: Այս մասին հայտնել է Turkiye Today թերթը։

Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Սոմալիում և Եմենում՝ ընդգծելով, որ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։

Թուրքիայի նախագահը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը Եմենում հակամարտող կողմերի մերձեցմանն ուղղված ջանքերում իր ներդրման հարցում։

Էրդողանը նաև ուշադրություն է դարձրել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացմանը՝ նշելով, որ պայմանները վատացել են ձմռան գալուն պես։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է աշխատել պաղեստինյան անկլավում մշտական ​​​​հրադադարի հասնելու և այն վերականգնելու ուղղությամբ։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն