Թրամփը չի բացառում Կոլումբիայի նախագահի դեմ գործողության իրականացումը | news.am

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին թմրանյութերի ապօրինի շրջանառությանը աջակցելու մեջ և չի բացառել վենեսուելական գործողության նման գործողություն իրականացնելու հնարավորությունը։

Թրամփի խոսքով՝ Կոլումբիան «ղեկավարում է մի հիվանդ մարդ, ում դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել ԱՄՆ-ում»:

«Նա կոկաինի գործարաններ ունի»,- ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Այն հարցին, թե ԱՄՆ-ն գործողություն կիրականացնի՞ Կոլումբիայի դեմ, նա պատասխանել է. «Ինձ համար դա գրավիչ է հնչում»:

Հունվարի 3-ին ամերիկյան հատուկ ջոկատայինները Կարակասում ձերբակալել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել ԱՄՆ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվելթմրավաճառությանը մասնակցելու համար: Նիկոլաս Մադուրոն ամերիկյան դաշնային դատարանի առջև կկանգնի հունվարի 5-ին՝ Նյու Յորքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն