Թրամփը չի հավատում Պուտինի նստավայրին հարվածելու մասին ՌԴ հայտարարություններին. BBC | 1lurer.am

1lurer.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի վերջին փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա: Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ, հայտնում է BBC-ն:

«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Ինչ-որ բան տեղի է ունեցել բավականին մոտ, բայց դա որևէ կապ չունի պետական ​​նստավայրի վրա հարձակման հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԿՀՎ-ին, հայտնել էին, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել ո՛չ անձամբ Պուտինի, ո՛չ նրա նստավայրի վրա։

Իսկ ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ դեսպանատանն է փոխանցել իրեր և տվյալներ, որոնք, ըստ Մոսկվայի, վկայում են դեկտեմբերի 29-ի գիշերը Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն