armenpress.am: Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանը հունվարի 5-ի առավոտյան չեղարկել է 450 չվերթ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կանխատեսվում է, որ օրվա ընթացքում չեղարկված թռիչքների թիվը կավելանա։
Եվրոպայի ամենածանրաբեռնված կենտրոններից մեկը հանդիսացող Սխիպհոլը հունվարի 2-ից ստիպված է եղել հարյուրավոր չվերթեր չեղարկել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։