Ֆինլանդիան և Նորվեգիան Գրենլանդիայի հարցով իրենց աջակցությունն են հայտնել Դանիային | armenpress.am

armenpress.am: Դանիայի Թագավորության մասը համարվող Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո Ֆինլանդիան և Նորվեգիան իրենց աջակցությունն են հայտնել դանիական կողմին։

Մասնավորապես, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Х-ի իր էջում գրել է․ «Գրենլանդիան Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Նորվեգիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում Թագավորությանը»։

Իսկ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող որոշում կայացրել Գրենլանդիայի և Դանիայի փոխարեն։ «Մեր սկանդինավյան բարեկամ երկիր Դանիան և վարչապետի գրասենյակը ունեն մեր լիակատար աջակցությունը»,- գրել է նա Х-ի իր էջում։

Ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններին անդրադարձել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է ու կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն