Լեհաստանի վարչապետը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել զինվել | armenpress.am

armenpress.am: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել զինվել։ Այս մասին X միկրոբլոգի գրառման մեջ նշել է Տուսկը։

«Ոչ ոք լուրջ չի ընդունի թույլ և մասնատված Եվրոպային. ո՛չ թշնամին, ո՛չ դաշնակիցը։ Սա արդեն պարզ է։ Մենք վերջապես պետք է հավատանք մեր ուժերին, մենք պետք է շարունակենք զինվել, մենք պետք է մնանք միասնական, ինչպես երբևէ։ Մեկը բոլորի և բոլորը մեկի համար։ Հակառակ դեպքում մենք կործանված ենք»,- գրել է Տուսկը։

Տուսկը չի պարզաբանել, թե ինչն է իրեն մտահոգել ու նման գրառում անելու պատճառ դարձել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն