news.am Վենեսուելական նավթով և վառելիքով բեռնված մոտ մեկ տասնյակ լցանավեր վերջին օրերին լքել են երկրի տարածքային ջրերը՝ անջատելով կապի փոխպատասխանիչները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով TankerTrackers.com մոնիտորինգային ծառայությանը։
Ըստ ամենայնի, նրանք խախտել են ԱՄՆ-ի կողմից դեռևս նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից առաջ սահմանված շրջափակումը։ Այդ շրջափակման հետևանքով Վենեսուելայից նավթի արտահանումը գործնականում կաթվածահար է եղել։
Շարունակությունը՝ սկբնաղբյուր կայքում։