Վայրի խոզերի ապօրինի որսի մեղադրանքով ձերբակալվել են երկու անձ

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։
46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն