Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը | armenpress.am

armenpress.am Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը, սակայն «անհնար» է համարում Վենեսուելայի և Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև զուգահեռներ տանելը։

Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Գրենլանդիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, մենք լիովին աջակցում ենք նրան, և մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում համեմատության համար (ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում)։ Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները», – ասել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն