Իրանում կգործի միայն մեկ փոխարժեք, բացառություն կլինի միայն դեղորայքի և ցորենի գնման համար | aravot.am

aravot.am Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։

Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական-արտոնյալը։ Վերջինս 42 հազար ռիալ էր և սահմանվել էր 2018-ին՝ բացառապես առաջնային նշանակության պարենամթերքի ու դեղորայքի գնման համար։ Էբրահիմ Ռայիսիի կառավարության օրոք  դա փոխարինվեց 285 000 ռիալի փոխարժեքով։ Կրճատվեց նաև այդ փոխարժեքով գնվող ապրանքների ցանկը։ Հիմա փաստացի այդ ցանկից թողնում են միայն ցորենն ու դեղորայքը։

Ըստ Իրանի իշխանությունների՝ արտոնյալ փոխարժեքը չի արդարացրել իրեն և չարաշահումների, կոռուպցիայի, սուբսիդիաների վատնման ու հարակից այլ խնդիրների պատճառ է դարձել։ Միաժամանակ  28500 թուման փոխարժեքի սահմանափակումն առաջացնում է մտավախություն, որ առաջնային նշանակության ապրանքները կարող են թանկանալ։

Այդ ռիսկը մեղմելու նպատակով Իրանի կառավարությունը սոցապահովման նոր ծրագիր է մեկնարկել, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամ ( շուրջ 80 մլն մարդ՝ բնակչության 90 տոկոսը) ամսական 1 մլն թումանի էլեկտրոնային կուպոն է ստանալու և հատուկ խանութներում կարող է գնումներ կատարել դրանցով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն