ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում եննՀՀ ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 256, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 140 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 108 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 175 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 116 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 114, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն