Իրանում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, 990 ցուցարար ձերբակալվել է․ HRANA | factor.am

factor.am Իրանում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է իրանական Human Rights Activists News Agency (HRANA) իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է Current time-ը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածներից մեկը կապված է իրավապահ մարմինների հետ։ 51 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, ձերբակալվել է առնվազն 990 ցուցարար։ Իրավապաշտպանները կարծում են, որ ձերբակալվածների իրական թիվը կարող է ավելին լինել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ճգնաժամի, ազգային արժույթի փոխարժեքի անկման և գնաճի ֆոնին։

HRANA-ի տվյալներով՝ վերջին ութ օրերի ընթացքում ցույցեր են տեղի ունեցել առնվազն 222 բնակավայրերում, սակայն ցուցարարները չունեն միասնական պահանջ կամ կարգախոս։ Մասնավորապես, նրանք դժգոհություն են հայտնել տնտեսական իրավիճակից, քննադատել են կառավարության գործելակերպը և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սահմանափակումները։

Անվտանգության ուժերը դաժանորեն ճնշում են բողոքի ցույցերը՝ օգտագործելով հրազեն, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն