factor.am Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ այս միջոցառումները ձեռնարկվում են անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեպքում։
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքը թռչող ավելի քան 40 անօդաչու է խփվել, իսկ ռուսական լրատվամիջոցները հայտնել են Ամանորի տոների ընթացքում մեծ թվով չվերթների ուշացումների մասին։