Նոր փոփոխություններ Ուկրաինայի կառավարության կազմում և ուժային համակարգում | hetq.am

hetq.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգվածային վերադասավորումներ է իրականացնում կառավարության և ռազմական ղեկավարության կազմում։ Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։ Նա նշել է, որ կշարունակի աշխատել ծառայության համակարգում։

«Մնում եմ Ուկարինայի Անվտանգության ծառայության համակարգում իրագործելու համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողություններ, որոնք հետագայում էլ առավելագույն վնաս կհասցնեն թշնամուն։ Վստահ եմ, որ ուժեղ և ժամանակակից հատուկ ծառայությունը մեր պետության անվտանգության գրավականն է։ Դրան են ուղղված այն փոփոխությունները, որոնք Ուկրաինայի նախագահը ներդնում է պաշտպանության ոլորտում, և ես շնորհակալություն եմ հայտնում նրան»,- ասված է Մալյուկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուկրաինական հատուկ ծառայության տելեգրամյան ալիքում։

Դրանից ոչ շատ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ հանդիպել է Վասիլի Մալյուկի հետ, շնորհակալություն հայտնել «մարտական աշխատանքի համար» և «առաջարկել կենտրոնանալ միայն դրա վրա ՈւԱԾ համակարգում»։ «Վասիլի Մալյուկին հանձնարարեցի մեր ասիմետրիկ գործողությունների ուղղությունը դարձնել ամենաուժեղն աշխարհում։ Դրա համար ռեսուրսներ և պատշաճ քաղաքական աջակցություն կա»,- հայտարարել էր նախագահ Զելենսկին։

Հայտնի է նաև, որ Մալյուկին կփոխարինի ծառայության հատուկ գործողությունների «A» կենտրոնի պետ Եվգենի Խմարան։ Զելենսկին տելեգրամյան իր ալիքում պատմել է, որ հանդիպել է Խմարայի հետ ու քննարկել «ՈւԱԾ համակարգային զարգացման հնարավորությունները»։

Մալյուկը համարվում էր ուկրաինական ռազմական ղեկավարության ամենաարդյունավետ գործիչներից մեկն ու մեծ կշիռ ուներ զինվորակաների շրջանում։

Այս հրաժարականները տեղի են ունենում Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալների ֆոնին, ինչի հետևանքով հրաժարական տվեց Զելենսկու աջ ձեռքը՝ Անդրեյ Երմակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն