Ռամզան Կադիրովը իր ավագ որդուն նշանակել է Չեչնիայի փոխվարչապետ | azatutyun.am

azatutyun.am Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր 20-ամյա որդուն՝ Ախմաթ Կադիրովին, նշանակել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար։ Նա նաև կպահպանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը։

Չեչնիայի նախագահի տեղակալի պաշտոնակատար է նշանակվել տարածաշրջանի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։

Կադիրովը նշել է, որ երկու նշանակվածներն էլ «ունեն մեծ կառավարչական փորձ, բացառիկ մասնագիտական մի շարք որակներ, աշխատանքի նկատմամբ համակարգային մոտեցում և բարձր պատասխանատվություն», ինչպես նաև «խորապես հասկանում են իրենց ոլորտները և արդեն զգալի ներդրում են ունեցել հանրապետության զարգացման գործում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն