ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համար ժամադրությունները չեղարկվում են. Բելգիայում ՀՀ դեսպանություն

Բելգիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ 2026թ. հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

«ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝

https://mcs-citizenship.am/am/guest»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն