Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ | armenpress.am

armenpress.am Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ, զգացվել են ուժեղ ցնցումներ, սակայն ցունամիի կամ ատոմակայանում խնդիրների սպառնալիք չկա։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Շիմանեի և հարևան Տոտտորի պրեֆեկտուրայի որոշ հատվածներում ցնցումները հասել են 5 մագնիտուդի։ Ըստ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակի՝ դա բավարար է առօրյա կյանքը խաթարելու համար, բայց ոչ բավարար՝ լայնածավալ ավերածություններ առաջացնելու համար։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա, ցամաքում։ Երկրաշարժի ամենաուժեղ վայրերից են եղել պրեֆեկտուրայի մայրաքաղաք Մացուեն և մոտակա մի քանի քաղաքներ։

«Շիմանե պրեֆեկտուրայի հրշեջ ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ժամանակ ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հիրոսիմայի պրեֆեկտուրայի հրշեջ ծառայությունը նույնպես գրանցել է երկրաշարժի հետ կապված վնասվածքների երկու դեպք. մեկ մարդ այրվածքներ է ստացել երկրաշարժի ժամանակ թափված տաք յուղից, ևս մեկը վնասվածք է ստացել ընկնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կան նաև հաղորդագրություններ ճանապարհների ծածկույթների և տանիքների վնասման մասին։

Գրանցվել են նաև ջրամատակարարման խափանումներ մի քանի տարածքներում, տվյալները թարմացվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն