Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից պատարագից հետո մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթը դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Փաշինյանի գլխավորած «ուխտերթին» մասնակցում են մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ պատարագի է մասնակցել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Միաժամանակ, Էջմիածնի Մայր տաճարում սուրբծննդյան հայրապետական պատարագ է մատուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։