Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին միջազգային հարաբերությունների կայունությունը խաթարելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Միացյալ Նահանգներն անտեսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ որպես պետության ղեկավարի կարգավիճակը, բացահայտորեն հարուցել է քրեական գործ և, այսպես կոչված, դատավարություն անցկացրել իր ներքին դատարանում՝ դրանով իսկ լրջորեն խախտելով Վենեսուելայի պետական ինքնիշխանությունը և խաթարելով միջազգային հարաբերությունների կայունությունը։ Ոչ մի երկիր չի կարող իր սեփական կանոնները միջազգային իրավունքից վեր դասել»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և ապահովել նրանց անձնական անվտանգությունը։ Պաշտոնյան նշել է, որ Պեկինը պատրաստ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության հետ միասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։