Փաշինյանը ժողովրդին կոչ է անում հոգեւորականներից պահանջել զեղչել կաթողիկոսի անունը

Նիկոլ Փաշինյանը այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից դեպի Սուրբ Աննա եկեղեցի տեղի ունեցած երթի ավարտին հանդես է եկել ելույթով, որի ժամանակ հոգևորականներին կոչ է արել միանալ եկեղեցու իրենց հռչակած «բարենորոգմանը» և աղոթքներից զեղչել կաթողիկոսի անունը։

«Ես մեր ժողովրդին կոչ եմ անում գնալ պատարագների և պատարագ անող հոգևոր սպասավորներին հորդորել,  խնդրել, պահանջել միանալ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ զեղչել այն անունը, որը չպիտի հնչի խորանից, մինչև այն պահը երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիտոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով իրապես ընտրված և իր կոչմանը, իր ապրածի, իր աշխարհայացքի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է.

«Այսօր, և ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ոմանք փորձ եմ անում որպես հենակետ օգտագործել հայաստանի հանրապետության դեմ գործելու համար, եվ մենք դա թույլ չենք տա»։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթն ավարտել է Սաղմոս ընթերցելով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն