tert.am: ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» փորձադաշտից։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ինչպես նշել են նախարարությունում, արձակման նպատակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առաջավոր մարտական տեխնիկայի փորձարկումն էր։
«Այս արձակումը հնարավորություն է տվել հաստատել սխեմայի նախագծման և տեխնիկական լուծումների ճշտությունը, որոնք օգտագործվում են ռազմավարական նոր հրթիռային համակարգերի մշակման համար»,- հավելել են ՊՆ-ում։
Նշվում է, որ հրթիռի ուսումնական մարտագլխիկը նշված ճշգրտությամբ խոցել է Ղազախստանի «Սարի Շագան» զորավարժարանում գտնվող պայմանական թիրախը։
«Հրթիռային առաջադրանքներն ամբողջությամբ կատարվել են», – հայտնել են ՊՆ-ից։