ea22808c-d624-41d1-b3c8-f7c34f2a24ac_w1023_r1

Նոր բախումներ Հալեպում, կա 4 զոհ | azatutyun.am

azatutyun.am Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում են պետական լրատվամիջոցները:

Բախումները տեղի են ունեցել կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:

Սպանվածներից երեքը քաղաքացիական անձինք էին, իսկ չորրորդը բանակի զինծառայող, հայտնել Է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՍԴՈւ-ն շարունակել է «էսկալացիան»՝ թիրախավորելով Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները:

ՍԴՈ–ն հերքում է իր պատասխանատվությունը՝ նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից «անխնա» հրետանային և հրթիռային գնդակոծություններն են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն