1lurer.am Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զինադադարի դեպքում զինվորներ կուղարկեն Ուկրաինա։ Փարիզում Կիևի դաշնակիցների հանդիպման ժամանակ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Բազմազգ ուժերը Կիևի համար անվտանգության երաշխիքներ կապահովեն և կաջակցեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը։ Փարիզն ու Լոնդոնը մտադիր են նաև ռազմական կենտրոններ ստեղծել Ուկրաինայի տարածքում, որպեսզի աջակցեն Կիևի պաշտպանական կարիքներին:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Գերմանիայի զինուժը՝ Բունդեսվերը, կարող է հաստատվել Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ում հնարավոր հրադադարից մեկ տարի անց:
Էմանուել Մակրոնը թվարկել է նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին հռչակագրի այլ կետեր: Դրանց թվում են՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ և այլ երկրների աջակցությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմի ստեղծումը, Կիևի դաշնակիցների իրավական պարտականությունը՝ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում և բազմազգ ուժերի ստեղծումը օդում, ծովում և ցամաքում ՝ զինադադարից հետո անվտանգության ապահովման համար։