Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը | factor.am

factor.am  Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին Prosport-ին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։ Նրա խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:

«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական ​​մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։

Հավելենք, որ Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիայի նախագահը ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովն է։ Նա վերընտրվել է այս պաշտոնում 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն