civilnet.am Հունվարի 1-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում՝ թվային ստորագրությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն Արմենպրեսին հայտնել է, որ նոր համակարգը ապահովում է, որ աշխատողը աշխատանքային պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունների մեկնարկից, նվազեցնի հնարավոր անճշտությունները և դարձնի աշխատողի ու գործատուի հարաբերությունները առավել թափանցիկ։
Գործատուներին տրվել է մեկ տարվա ժամկետ՝ գործող պայմանագրերը ևս էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար։ Աշխատողներին անհրաժեշտ է ունենալ միայն թվային ստորագրություն։
Սարգսյանը նշել է, որ կամավոր կիրառման փուլում նոր համակարգից արդեն օգտվել են բազմաթիվ գործատուներ։