Ադրբեջանում նավթաբազայում պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել | factor.am

factor.am  Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլիգլար գյուղում նավթաբազայի տարածքում վառելիք տեղափոխող մեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ հրդեհն արագորեն մարվել է, տարածումը կանխվել է։ Միջադեպն ուղեկցվել է պայթյունով։

Haqqin.az-ը հայտնում է, որ միջադեպի ժամանակ այրվածքներից մահացել է Ղազախի բնակիչ, 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, որն աշխատել է որպես նավթամբարում վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։

Ղազախի շրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի հետ կապված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն