azatutyun.am Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը հասանելի է հայ բնակչության համար՝ որպես ապաստան, «Ազատության» հետ զրույցում հայտնեցի տեղի հայերից Անի Պողիկյանը:
«Եթե բժշկության կարիք լինի, որևէ մեկը վիրավորվի Օգնության խաչը, դրամանատունը կտրամադրի օգնություն» – ասաց Նա:
Հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել:
Հալեպում բախումների ֆոինին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին:
Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդել են պետական լրատվամիջոցները: Բախումներ ընթանում են կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև: