Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը | azatutyun.am

azatutyun.am

Սիրիայի կառավարական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասերը։

Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող այս շրջանների ռմբակոծությունը սկսվել է, երբ թաղամասերը փակ ռազմական գոտի են հայտարարվել և այնտեղ պարետային ժամ է սահմանվել։

Պաշտոնական Դամասկոսը պահանջում է, որ Հալեպի հյուսիսային շրջանները վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերը» կատարեն նախորդ տարվա մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները և վայր դնեն զենքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն