Երևանի 4 վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •  Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,
  •  Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,
  •  Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,
  •  Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •  Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,
  •  Նոր Նորքում՝ դեկտեմբերի 27-ին, 29-ին և հունվարի 5-ին,
  •  Շենգավիթում՝ դեկտեմբերի 27-28-ը,
  •  Արաբկիրում՝ հունվարի 5-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն