ԱՄՆ բանակը ռուսական նավթատար նավ է գրավել | azatutyun.am

azatutyun.am

Ամերիկացի ծովային հետևակայինները այսօր Ատլանտյան օվկիանոսում ռուսական լցանավ են առգրավել։

Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։

Հրամանատարության X-ի օգտահաշվում տեղադրված տեղեկության համաձայն՝ ամերիկյան «Մունրո» ռազմանավը հետապնդել է Bella 1 կոչվող նավթային լցանավը «ԱՄՆ Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ իրականացվող գործողության շրջանակներում»։

Ռուսական ստվերային տանկերային նավատորմի մաս կազմող Bella 1-ը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործվում էր Վենեսուելայում արդյունահանված նավթի տեղափոխման համար, ինչը ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների խախտում էր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն