Արամ Ա. Վեհափառ Հայրապետը և Բերիոյ Հայոց թեմի առաջնորդը քննարկել են Հալեպում ստեղծված իրավիճակը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այսօր՝ 2026 թ. հունվարի 7-ին, չորեքշաբթի առավոտյան, այցելեց Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարյանը։

Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջից։

Մակար սրբազանը Վեհափառ Հայրապետին զեկուցեց թեմի գործունեության մասին, մասնավորապես՝ Հալեպում, Ջեզիրեում, Դամասկոսում և այլ շրջաններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հալեպում ստեղծված ընդհանուր անվտանգային իրավիճակին։ Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն արտահայտեց առաջնորդ սրբազան հոր և համայնքային պատասխանատուների նկատմամբ, որոնք հետևողականորեն հոգ են տանում մեր ժողովրդի անվտանգության և բարօրության մասին։

Նորին Սրբությունը Սիրիայի մեր ժողովրդի զավակներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն