Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ խաղաղապահ ուժեր ուղարկել Գազա։ Հայտարարությունը հաջորդում է նախկինում տարածված հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը դիտարկվում է որպես «կայունացման ուժերի» ձևավորման հավանական մասնակից՝ հրադադարից և Գազայում պատերազմի ավարտից հետո, գրում է OC media-ն։
Ալիևը մի քանի կառավարամետ տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ակնարկել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ զորախումբ ուղարկելու հարցում, քանի որ Պաղեստինը չի աջակցում Բաքվի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Ալիևը նաև ասել է, որ կարծում է, թե «արաբական երկրներն իրենք պետք է լուծեն արաբական երկրների խնդիրները»։
«Ես խորապես համոզված եմ, որ ոչ արաբական մահմեդական երկրները չպետք է շտապեն։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կա Արաբական պետությունների լիգա, որը բավականին հստակ դիրքորոշում ունի, և մենք հետևում ենք դրան»,- ասել է Ալիևը։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Պաղեստինին և ՄԱԿ-ում Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ որպես Չմիավորման շարժման մաս։ Նա հավելել է, որ Պաղեստինի դեսպանատունը գործում է Ադրբեջանում՝ «մասամբ ադրբեջանական ֆինանսական օգնության աջակցությամբ»։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանին չի տրամադրվել տեղեկատվություն ԱՄՆ-ի կողմից խաղաղապահ գործողություններին իր հնարավոր մասնակցության մասին, այդ թվում՝ «գործողության մանդատի» և դրա տեսակի վերաբերյալ։
Բացի այդ, նա քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցին՝ այն բանի համար, որ նա հայտնել է խաղաղապահ առաքելություն ուղարկելու Բաքվի համաձայնության մասին՝ պնդելով, որ «չեն տվել համաձայնություն»։
«Մենք մեր համաձայնությունը չենք տվել և դիվանագիտական խողովակներով ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել ենք, որ նման հայտարարություններն անընդունելի են և կեղծ տպավորություն են ստեղծում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ԱՄՆ-ին ուղարկել է «20-ից ավելի հարցերով հարցաթերթիկ»։
«Մինչև այս հարցերի պարզաբանումը՝ Ադրբեջանի մասնակցությունը որևէ առաքելության չի նախատեսվում»,- եզրափակել է Ալիևը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։