Ամերիկացի զինվորականները հայտնել են Կարիբյան ծովում Sophia նավթատարի կալանման մասին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում կալանել են Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը, որը տեղափոխում են Միացյալ Նահանգներ։

Այս մասին նշված է X սոցիալական ցանցում ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության տարածած հաղորդագրությունում։

«Կալանված Sophia նավը գտնվում էր միջազգային ջրերում և անօրինական ակտիվություն էր դրսևորում Կարիբյան ծովում։ ԱՄՆ ափային պահպանությունը տեղափոխում է Sophia-ն՝ այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հաղորդվում է նաև, որ որևէ պետության չպատկանող նավթատարի կալանումը տեղի է ունեցել առանց միջադեպերի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն