Ավարտվել են Այրում 35կՎ օդային գծի վթարավերականգնողական աշխատանքները. ՀԷՑ

Ավարտվել են Այրում 35կՎ օդային գծի (ՕԳ) վթարավերականգնողական աշխատանքները, և էլեկտրամատակարարումն արդեն իրականացվում է իր հիմնական սխեմայով։

Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից։

«Այսօր ամբողջությամբ վերականգնվել են վնասված երկու մետաղական հենարանները, ինչպես նաև տեղադրվել են թվով երեք ամբողջովին նոր՝ «Սևան» տիպի մետաղական հենարաններ։ Արդյունքում՝ Այրում 35կՎ օդային գծի աշխատանքը վերականգնվել է, և էլեկտրամատակարարումն անցել է իր հիմնական սխեմային»,- ասված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին եղանակային անբարենպաստ պայմանների՝ սաստիկ բքի և առատ ձյան հետևանքով վնասվել էին Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարաններ, ինչի պատճառով էլեկտրամատակարարումը ժամանակավորապես իրականացվում էր շրջանցող այլընտրանքային սխեմայով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն