news.am Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին, և նրա ապագայի հետ կապված ոչինչ չի կարող որոշվել առանց Դանիայի: Դրա մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան՝ ելույթ ունենալով Նիկոսիայում ԵՄ Խորհրդի նախագահությունը Կիպրոսին հանձնելու արարողության ժամանակ։
«Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին,- հայտարարել է նա,- Գրենլանդիայի [ապագայի հետ կապված] ոչինչ չի կարող որոշվել առանց նրա և Դանիայի»։
Կոշտան նաև պնդել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները Գրենլանդիայում, Լատինական Ամերիկայում կամ Կարիբյան ավազանում։ Սակայն իր երկար ելույթում նա Գրենլանդիայի կամ Լատինական Ամերիկայի համատեքստում չի հիշատակել Միացյալ Նահանգները։