Սթարմերը զրուցել է Թրամփի հետ, ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում | azatutyun.am

azatutyun.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները և ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում, ասվում է հայտարարության մեջ։

Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում՝ ասելով, որ ոչ ոք չպետք է որոշի այդ տարածքի ապագան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն