factor.am Հյուսիսային Ատլանտիկայում կալանված «Բելլա 1» («Մարիներա») լցանավի անձնակազմը ենթակա է քրեական հետապնդման և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնել դատարանի առջև, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Այս մասին փոխանցում է Meduza.io-ն։
«Նավը կալանելու դատական օրդեր է տրվել, որը տարածվում է նաև անձնակազմի վրա։ Սա նշանակում է, որ անձնակազմի անդամները կարող են ենթարկվել դատական հետապնդման դաշնային օրենսդրության համապատասխան խախտումների համար և անհրաժեշտության դեպքում տեղափոխվել ԱՄՆ»,– ասել է Լիվիտը։
Նրա խոսքով՝ «Բելլա 1» լցանավը պատկանել է Վենեսուելայի «ստվերային նավատորմին» և տեղափոխել է ենթաօրենսդրական նավթ։ Լցանավը կալանվել է ԱՄՆ դաշնային դատարանի օրդերի հիման վրա՝ մի քանի օր տևած վերահսկումից հետո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում