Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը․
Հունվարի 24 – «Հայոց լեզու և հայ գրականություն»։
Հունվարի 25 – «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»։
Հունվարի 31 – «Օտար լեզուներ»։
Փետրվարի 1 – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»։
Փետրվարի 7 – «Մաթեմատիկա»։
Փետրվարի 8 – «Քիմիա», «Հայոց պատմություն»։