Հունվարի 4-ին՝ ժամը 22.40-ին, մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ստուգմամբ պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։
Տղամարդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական և հայտնել, թե, իբր, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։
44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Օպելը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։