Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել | 1lurer.am

1lurer.am  Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի: Կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը՝ հայտարարելով, որ գործողությունները ձեռնարկվել են՝ ի պատասխան զինված կազմավորումների հարձակումների:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ կառավարական ուժերը փորձում են բռնի տեղահանել բնակիչներին:

Բախումների ընթացքում գիշերը արկեր են ընկել նաև հայկական թաղամասերում, գրանցվել են նյութական վնասներ:

2025 թվականի մարտին ՍԴՈՒ-ն, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածների մեծ մասը և ունի տասնյակ հազարավոր զինյալներ, համաձայնություն էր ստորագրել կառավարության հետ իր բոլոր ռազմական և քաղաքացիական կառույցները պետական համակարգում ինտեգրելու շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն