Թրամփը կանաչ լույս է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ կտա Կոնգրեսում առաջ մղել երկկուսակցական օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ գործարք կնքող երկրների նկատմամբ: Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ դրա վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Գրեհեմի՝ Թրամփը «կանաչ լույս» է տվել օրինագծին չորեքշաբթի կայացած իրենց հանդիպումից հետո։

Փաստաթուղթը, որի վրա Գրեհեմը մի քանի ամիս աշխատել է հանրապետականների և դեմոկրատների հետ, կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների, այդ թվում՝ նրա էներգակիրների գնորդների նկատմամբ, քանի որ Մոսկվան հրաժարվում է բանակցել Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ։

«Այս օրինագիծը թույլ կտա նախագահ Թրամփին պատժել այն երկրներին, որոնք գնում են էժան ռուսական նավթ՝ դրանով իսկ սնուցելով Պուտինի ռազմական մեքենան»,- ասել է Գրեհեմը՝ որպես հնարավոր թիրախներ նշելով Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան։

Սենատորը նշել է, որ ակնկալում է օրինագծի վերաբերյալ «ուժեղ երկկուսակցական քվեարկություն», որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն