Ինձ դուր եկավ Կոլումբիայի նախագահի հետ զրույցի տոնայնությունը. Թրամփը խոսել է Գուստավո Պետրոյի հետ | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ հեռախոսազրույցի մասին:

«Ինձ համար մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահի հետ, որը զանգահարեց բացատրելու իրավիճակը թմրանյութերի և մեր միջև ծագած այլ տարաձայնությունների հետ կապված: Ես բարձր եմ գնահատել նրա զանգն ու զրույցի տոնայնությունը և անհամբեր սպասում եմ մոտ ապագայում նրա հետ հանդիպմանը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի իր էջում:

Թրամփը նշել է, որ ներկայումս ընթանում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման նախապատրաստումը:

«Բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Թրամփը, քննադատելով Գուստավո Պետրոյին, հայտարարել էր, որ Կոլումբիան կոկաին է մատակարարում Միացյալ Նահանգներին, ինչպես նաև զգուշացրել էր Կոլումբիայի առաջնորդին ավելի զգույշ լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն