armenpress.am 2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ ընդհանրապես 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ։
Այս մասին կառավարության հունվարի 8-ի նիստում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում։
Պապոյանի խոսքով՝ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները Հայաստանի պատմության մեջ զբոսաշրջիկների թվաքանակի առումով եղել են լավագույնները։
«2025 թվականին Հայաստանն ունեցել է 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,-մանրամասնեց նախարարը։
Վերջինիս խոսքով՝ զբոսաշրջիկների թվաքանակի առումով Հայաստանի համար պատմական լավագույն տարին եղել է 2023 թվականը, երբ եղել է 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի։