Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել նպաստել Վենեսուելայում ազգային ներառական երկխոսությանը | 1lurer.am

1lurer.am  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադայի հետ և պատրաստակամություն հայտնել նպաստել Վենեսուելայում ազգային ներառական երկխոսությանը: Գուտերեշը վերահաստատել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել իրավիճակի քաղաքական հանգուցալուծման հարցում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Վենեսուելայում ստեղծված իրադրությունը:

Կողմերը քննարկել են Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի կողմից թմրանյութերի դեմ պայքարի գործողությունները, նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը և Վենեսուելայում իշխանության պատշաճ և խելամիտ փոխանցումն ապահովելու անհրաժեշտությունը:

Հունվարի 3-ին ԱՄՆ-ը հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը տեղափոխել Միացյալ Նահանգներ: Նրանք մեղադրվում են թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված գործարքների համար: Նյու Յորքի դաշնային դատարանում Նիկոլաս Մադուրոյին և նրա կինը հերքել են առաջադրված մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն