Մթնոլորտային օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է․

«Հարգելի քաղաքացիներ, համաձայն Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով է իրականացվում՝

Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝

լիազոր մարմնին ներկայացման.

ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացները,

պետական հաշվառման ենթակա վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների՝

լիազոր մարմնին ներկայացման.

ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացները։

«Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով https://nature.e-gov.am/»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն